շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Զբոսաշրջության ոլորտը հնարավոր է փրկել. Մեխակ Ապրեսյան

Զբոսաշրջության ոլորտը հնարավոր է փրկել. Մեխակ Ապրեսյան

Ակնհայտ է, որ կորոնավիրուսի հետևանքներն առաջին հերթին կրել է զբոսաշրջության ոլորտը, և այն կանգ է առել: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Նրա խոսքով, ոլորտի տնտեսվարողները զրկվել են բոլոր տեսակի եկամուտներից, բայց դրան զուգահեռ՝ ունեն հարկային և վարկային պարտավորություններ։

«Իհարկե բոլորն «ատամներով» փորձում են պահպանել եղածը, պահպանել աշխատատեղերը»,- ասաց Մեխակ Ապրեսյանը՝ չբացառելով, որ կլինեն այնպիսի ընկերությունները, որոնք կանգնելով սնանկացման եզրին կփակվեն։

Այդուհանդերձ, նա հույս հայտնեց, որ շուտով սահմանները կբացվեն, չվերթները կվերականգնվեն և զբոսաշրջության ոլորտը կսկսի «ոտքի կանգնել»։

«Մասնավոր հատվածը միշտ էլ աչքի է ընկել իր ստեղծագործական մտքով, խելամտությամբ, և երկրում հաջողությունների հասել ենք նաև մասնավոր հատվածի այդ հատկանիշների, պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության շնորհիվ։ Ես մեծ հույս ունեմ, որ ընկերությունները չեն փակվի և նաև պետության աջակցությամբ ոլորտը կկարողանանք պահպանել»,- նշեց Մեխակ Ապրեսյանը։

Ֆեդերացիայի նախագահը նաև ասաց, որ զբոսաշրջության ոլորտը հնարավոր է փրկել։

 

  • Կիսվել: