ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զարգացման ֆրանսիական գործակալությունը 100 մլն եվրոյի վարկ կտա Հայաստանին՝ բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար

Զարգացման ֆրանսիական գործակալությունը 100 մլն եվրոյի վարկ կտա Հայաստանին՝ բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 24-ի նիստում հավնություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին:

Նախագծում նշվում է, որ խոսքը 100 մլն եվրոյի վարկային համաձայնագրի մասին է, որը տրամադրվելու է երկու մասնաբաժիններով:

Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը:

Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված՝ մի շարք ոլորտներում միջոցառումների և բարեփոխումների իրականացումը: Նշենք, որ Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից Ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ, և, հետևաբար, բարեփոխումների շրջանակը ևս նույնական է վերջինիս հետ 17.11.2022թ. ստորագրված 100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային համաձայնագրի քաղաքականության աղյուսակի հետ:

Ֆւինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը որոշում է կայացրել Հայաստանում բացել ներկայացուցչություն. «Այս վարկը նախատեսված է, որ լինի 20 տարով, որից 5 տարին արտոնյալ ժամանակահատվածով: Մենք կարող ենք ընտրել թե լողացող, թե ֆիքսված տոկոսադրույք:

  • Կիսվել: