Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դարձել է CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի գործընկերներից մեկը
Երևանում մեկնարկել է CaseKey ակադեմիայի նոր ծրագիրը, որը միջազգային CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի մաս է կազմում։
Մրցույթը միավորում է ուսանողներին՝ զարգացնելու իրենց բիզնես մտածողությունը, վերլուծական հմտությունները և թիմային աշխատանքը՝ լուծելով իրական կամ մոդելավորված բիզնես խնդիրներ։
Մրցույթն առաջին անգամ Հայաստանում անցկացվել է 2020 թվականին, և այսօր արդեն ձևավորվել է ավելի քան հազար մասնակիցներից բաղկացած համայնք, որոնցից շատերն այժմ աշխատում են տարբեր խոշոր ընկերություններում կամ հիմնադրել են իրենց սեփական բիզնեսը։ Ծրագիրը կարողացել է ճանաչում ձեռք բերել հայկական կրթական միջավայրում։