երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում առգրավում են համակարգիչներ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում առգրավում են համակարգիչներ

Առավոտից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ի վարչական շենք ներխուժած Ազգային անվտանգության ծառայության «Ալֆա» ջոկատը խուզարկություններ է իրականացնում աշխատասենյակներում։ Այս մասին տեղեկացնում է «Հայաստան» դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

Նրա խոսքով՝ առգրավում են նաեւ համակարգիչներ։

Թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, Վահե Հակոբյանը նշեց, որ տեղեկություն չունի։

Նշենք, որ խուզարկության ընթացքում կա նաեւ մեկ բերման ենթարկված անձ, ով շենքի անվտանգության աշխատակիցն է՝ Տիգրան Ներսեսյանը։

 

  • Կիսվել: