ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ըստ ՀԲ-ի՝ 2023 թվականին Հայաստանի տնտեսական աճը կլինի 4,1 տոկոս

Ըստ ՀԲ-ի՝ 2023 թվականին Հայաստանի տնտեսական աճը կլինի 4,1 տոկոս

Համաշխարհային բանկը 2023 թվականին Հայաստանի տնտեսական աճը 4,1 տոկոս է կանխատեսում։ Սպասվում է, որ 2024 թվականին ՀՆԱ-ի աճը 4,8 տոկոսի մակարդակում կլինի։

Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն՝ համաշխարհային աճը կդանդաղի մինչեւ վերջին երեք տասնամյակների ընթացքում երրորդ ամենացածր ցուցանիշը։ Ձեւավորվող շուկաներով երկրներում ներդրումների աճը կմնա վերջին երկու տասնամյակի միջին ցուցանիշից ցածր: Ցանկացած լրացուցիչ անբարենպաստ ցնցում կարող է համաշխարհային տնտեսությունը ռեցեսիայի մղել:

Փոքր պետությունները հատկապես խոցելի են նման ցնցումների նկատմամբ՝ արտաքին առեւտրից եւ ֆինանսավորումից կախվածության, սահմանափակ դիվերսիֆիկացիայի, բարձր պարտքի եւ բնական աղետների ազդեցության պատճառով:

  • Կիսվել: