երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Yandex-ի մոտ 100 աշխատակիցներ տեղափոխվել են Երևան, Գլխամասը չի տեղափոխվի

Yandex-ի մոտ 100 աշխատակիցներ տեղափոխվել են Երևան, Գլխամասը չի տեղափոխվի

Ռուսական Յանդեքս ընկերությունը Երևանում տեղ է փնտրում Ռուսաստանից Հայաստան տեղափոխված իր աշխատակիցների համար, որպեսզի նրանք կարողանան աշխատել նույն վայրից։ Այս մասին RBC.ru-ին հայտնել են Յանդեքսի մամուլի ծառայությունից։

Ընկերությունը նշել է, որ երկար ժամանակ է, ինչ Երեւանում ունի Yandex.Taxi գրասենյակ։ «Ընկերությունն ունի հեռավար աշխատելու հնարավորություն։ «Գլխամասային գրասենյակի տեղափոխում կամ աշխատակիցների տեղափոխում չկա», – ավելացրել են Յանդեքսի մամուլի ծառայությունը։

Ինչպես հայտնել է Forbes-ը, Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Yandex-ի մոտ հարյուր աշխատակիցներ տեղափոխվել են Հայաստան։ Ընկերությունը ցանկանում էր աշխատակիցներին տեղափոխել Երեւան, սակայն մինչ այժմ դա հնարավոր չի եղել անել «բազմաթիվ դժվարությունների պատճառով», – ասել է աղբյուրը։ «Յանդեքս»-ում այս տեղեկությունը հերքել են։

  • Կիսվել: