կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վրաստան մի քանի անգամ ավելի շատ միգրանտ է եկել, բայց այնտեղ տնտեսական աճը ոչ թե 14,1 տոկոս է, այլ 10,5. Քերոբյան

Վրաստան մի քանի անգամ ավելի շատ միգրանտ է եկել, բայց այնտեղ տնտեսական աճը ոչ թե 14,1 տոկոս է, այլ 10,5. Քերոբյան

Եթե խոսենք միգրանտների դերի մասին, ապա նույն Վրաստանում ավելի շատ միգրանտ է եկել, բայց այնտեղ տնտեսական աճը ոչ թե 14,1 տոկոս է, այլ 10,5: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Այսինքն նույնիսկ մի քանի անգամ ավելի մեծ ներհոսքի պարագայում Վրաստանում տնտեսական ակտիվությունն ավելի մեղմ է, քան մեզ մոտ: Ես կարող եմ շատ ծրագրերի, բարեփոխումների մասին պատմել, որտեղ մեր նախարարությունը մեծ դեր է ունեցել։

Մեզ համար ամենակարեւոր խնդիրը տնտեսության կառուցվածքային ձեւափոխումն է, այնպես անել, որ մեր հիմնականում արդյունաբերական ընկերությունները դառնան վելի բարձր արտադրողական»,-ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ էկոնոմիկայի նախարարության գլխավոր բառը արտադրողականությունն . «Նույնիսկ ոճ թե տնտեսական աճը, այլ արտադրողականությունը, որովհետեւ արտադրողականությունը բերելու է աճի: Մեր աշխատանքն ընկերությունների հետ միտված է նրան, որ նրանք մոդեռնիզացվեն, դառնան բարձր արտադրողականությամբ: Մենք ընկերություններին կոչ ենք անում ձեռք բերել նոր սարքավորումներ, հոսքագծեր, վարձել բարձրակարգ մասնագետներ, իսկ մենք սուբսիդավորում ենք ծախսերի զգալի մասը: Արդեն 300-ից ավելի ընկերություն օգտվել է այդ ծրագրից: Մենք գիտենք, որ այդ ընկերությունները հաջորդ տարի իրենց աբրձր արտադրողականության շնորհիվ ավելի մեծ թողարկում են ունենալու»,-ընդգծեց Քերոբյանը:

  • Կիսվել: