ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վիզաների ազատականացման երկխոսության դիլեմայի հիմքում գտնվում է մեկ հարց ընդամենը՝ միգրացիա

Վիզաների ազատականացման երկխոսության դիլեմայի հիմքում գտնվում է մեկ հարց ընդամենը՝ միգրացիա

Հայաստանն ամեն տարի հաշվետվություն է տալիս, թե ուր է հասել ՍԵՊԱ-ով։ Այս մասին ԱԺ Եվրաինտեգրման ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Անդրադառնալով ԵՄ հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում վիզաների ազատականացման հարցին, Գրիգորյանը նշեց․

«Ընթացքը պետք է լինի համապարփակ, իսկ արդյունքների գտահատումը կլինի ոչ թե առանձին գործողությունների կատարմամբ, այլ ընդհանուր համաձայնագրով պրոգրեսի աստիճանը գնահատելով։ Սա այն տեմպն ու պրոգրեսը չէ, որը մեր գործընկերները կհամարեն, որ սա բարեփոխումների այն ինտենսիվությունն է, որը ենթադրում է լիարժեք միջոցառումներ նաև վիզաների ազատականացման հետ կապված»։

Փոխվարչապետի խոսքով՝ եթե ՀՀ-ն ճանապարհային քարտեզի 30 տոկոսը կատարի, ապա գործընկերները կհամարեն, որ ՍԵՊԱ-ով այն տեմպն ունի Հայաստանը, որը թույլ է տալիս ինտեգրացիայի այլ աստիճանի մասին մտածել։

ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նշեց․

«Վիզաների ազատականացման երկխոսության դիլեմայի հիմքում գտնվում է մեկ հարց ընդամենը՝ միգրացիա։Դրանից բացի որևէ այլ մտահոգություն Եվրամիություն որևէ երկիր չունի։ Հիմա բոլոր այն բարեփոխումները, որոնք կնվազեցնեն հնարավոր միգրացիան, կապ ունեն վիզաների ազատականացման հետ, բոլոր այն բարեփոխումները, որոնք կապ չունեն միգրացիայի նվազեցման հետ, ուրեմն վիզաների ազատականացման հետ էլ կապ չունեն»,- ասաց Եղոյանը։

Գրիգորյանի խոսքով՝ կյանքի որակը պետք է ունենա այնպիսի ստանդարտ, որ ոչ թե նման դեպք տեղի չունենա, այլ նման ցանկություն չլինի․

«Իսկ դա կախված է նրանից, թե մեր բարեփոխումներն ինչ տեմպ ունեն»։



  • Կիսվել: