հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վիճակագրությունը թելադրում եք՝ այնտեղ գրո՞ւմ են. Թադևոս Ավետիսյանը՝ կառավարությանը

Վիճակագրությունը թելադրում եք՝ այնտեղ գրո՞ւմ են. Թադևոս Ավետիսյանը՝ կառավարությանը

Ի վերջո մենք պետք է պարզենք, թե այն, ինչը որ հնչեցվում է կառավարության կողմից՝ թվեր, վիճակագրություն, կյանքի որակի բարելավում, աշխատատեղերի ստեղծում, տնտեսության աճ, դրանք ինչքանո՞վ են իրատեսական: Այս մասին, այսօր ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ կառավարության հրապարակած իրար առնչվող մակրոտնտեսական ցուցանիշների միջեւ մեղմ ասած կա անհամապատասխանություն:

Ըստ Ավետիսյանի՝ մյուս խնդիրն էլ այն է, որ այդ թվերն առաջինը հայտարարում է կառավարությունը, այնուհետև պաշտոնական վիճակակգրությունը դրանք արտատպում է. «Մի հատ ճշտեք՝ եկեք ասեք, թե ինչպես մինչև պաշտոնական վիճակագրության հրապարակելը վարչապետը, կառավարության անդամները թվերն ասում են, հետո նոր պաշտոնական վիճակագրությունը, որը հիմնական աղբյուրն է, որ պետք է իմանանք, ներկայացնում է դրանք:  Այսինքն՝ թելադրում եք՝ այնտեղ գրո՞ւմ են: Նախկինում այդպիսի բան չի եղել:

Երկրորդ, 2021-ին միջին աշխաավարձն աճել է 7.6 %-ով, աշխատողների թիվը միջինը աճել է 4%-ով, եկամտային հարկի դրույքաչափը նվազել է ընդամենը 1 տոկոսային կետով, բայց ամբողջական եկամտահարկի ծավալը ավելացել է ընդամենը 3-3.5%-ով: Սա բացատրության կարիք ունի, մանավանդ, որ աշխատավարձից վճարվող հարկերի առյուծի բաժինը՝ 80%-ը եկամտահարկն է: Եկեք բացատրեք՝ այս անհամապատասխանությունը: Հարյուր անգամ հոդվածներով հարցը բարձրացրել ենք, բայց պատասխան չկա և կառավարության հաջորդ նիստին նույն բան է կրկնվում»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

  • Կիսվել: