կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանի պետական պարտքն ավելանում է շատ բարձր տեմպերով. չի կարելի պետական պարտքն այդպես նսեմացնել. Թադևոս Ավետիսյան

Հայաստանի պետական պարտքն ավելանում է շատ բարձր տեմպերով. չի կարելի պետական պարտքն այդպես նսեմացնել. Թադևոս Ավետիսյան

Հայաստանի պետական պարտքն ավելանում է շատ բարձր տեմպերով, Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

«2018 թվականից մինչև հիմա 40 տոկոսից ավելի ավելացել է պետական պարտքը: Քիչ երկրներ կգտնեք, որ տարեկան 10 տոկոսով պետական պարտք է ավելանում»,- նշեց նա:

Ըստ Ավետիսյանի` այս ամենը վտանգավոր է, սակայն, միևնույն ժամանակ, կառավարելի:

«Բայց չի կարելի պետական պարտքն այդպես նսեմացնել, օրինակներով դարձնել կատակի, մատների արանքով նայելու առակա, չի կարելի, որովհետև դա վերաբերվում է մեր ապագա սերնդի զարգացմանը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

  • Կիսվել: