հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Լարսում բարդություններ են առաջացել անցակետը հատող մեքենաների մաքսային ձևակերպումների հետ կապված

Լարսում բարդություններ են առաջացել անցակետը հատող մեքենաների մաքսային ձևակերպումների հետ կապված

Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ Վերին Լարս անցակետի ռուսական հատվածում առկա տեխնիկական խնդրի պատճառով բարդություններ են առաջացել անցակետը հատող մեքենաների մաքսային ձևակերպումների հետ կապված:
 
«Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հարցի առնչությամբ մշտական կապի մեջ են համապատասխան երկրների պատկան գերատեսչությունների հետ:
 
Աշխատանքներ են տարվում խնդրի շուտափույթ կարգավորման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: