ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Վերացվել է Խնձորեսկում «Չանախ» պանրի արտադրության առանձին գործառույթի կասեցումը

Վերացվել է Խնձորեսկում «Չանախ» պանրի արտադրության առանձին գործառույթի կասեցումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Մանե Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Սյունիքի մարզ, գյուղ Խնձորեսկ) առանձին գործառույթի՝«Չանախ» պանիր արտադրատեսակի, կասեցումը։

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ այդ արտադրատեսակը համապատասխանում է «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

  • Կիսվել: