հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վերացվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեության կասեցումը

Վերացվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեության կասեցումը

ՍԱՏՄ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Սիփան Մարտիրոսյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Շիրակի մարզ, ք. Գյումրի):

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում շտկվել են նախկինում հայտնաբերված խախտումները:

  • Կիսվել: