ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վերացվել է «Ապարան թան պլյուս» ապրանքանիշի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը

Վերացվել է «Ապարան թան պլյուս» ապրանքանիշի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Գանա Գրուպ Պլյուս» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը: Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից։

Որոշման համար հիմք է ծառայել կրկնակի փորձաքննությունը, համաձայն որի վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները, ինչպես նաեւ արտադրամասում իրականացված ամբողջական ախտահանության փաստը:

  • Կիսվել: