ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Veon-ը դադարեցնում է քննարկումերը Ucom-ի հետ

Veon-ը դադարեցնում է քննարկումերը Ucom-ի հետ

VEON ընկերությունը, որին պատկանում է Beeline Armenia ապրանքանիշի ներքո գործող «Վեոն Արմենիան», այսօր պաշտոնապեստեղեկացրել է, որ դադարեցրել է քննարկումները Ucom-ի հետ հնարավոր գործարքի մասին:

«Ընկերությունը հայտարարում է, որ Ucom–ի հետ հնարավոր գործարքի մասին քննարկումները դադարեցվել են»,–նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

2019 թվականի դեկտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Ucom-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` «Վեոն Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը` «Beeline») գնելու նպատակով: 2020թ. հունվարի 15-ին VEON-ը Ամստերդամից հաստատեց, որ քննարկումներ է վարում և դիտարկում է հնարավոր գործարքը Ucom-ի հետ։

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին տեղի ունեցավ հայտնի զարգացումները Ucom ընկերության նախկին տնօրեն Հայկ Եսայանի և աշխատակիցների՝ ընկերությունից հեռանալու հայտարարությամբ։ Հայկ Եսայանը հայտարարել էր, որ պատճառը անհամաձայնությունն է ընկերության մեծամասնական բաժնետերերի հետ։ Ապրիլի 28-ին հայտարարությամբ հանդես եկավ նաև Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը, ով հայտարարեց, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով պահանջ է դրվել օտարել Ucom և պահանջը չկատարելու դեպքում խոստացվել է անկառավարելի իրավիճակ ստեղծել ընկերություններումև կարճ ժամկետում իրեն քրեական հետապնդման ենթարկելու։

  • Կիսվել: