շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Վեոն Արմենիա»-ի բաժնետոմսերն ամբողջությամբ գրավադրվելու են․ civilnet.am

«Վեոն Արմենիա»-ի բաժնետոմսերն ամբողջությամբ գրավադրվելու են․ civilnet.am

«Բիլայն» ապրանքանիշը ներկայացնող «Վեոն Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը առաջիկայում գրավադրվելու է «Արդշինբանկ»-ում։ Այս հարցն ընդգրկված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հուլիսի 29-ի նիստի օրակարգում։ Այս մասին գրում է civilnet.am-ը։

Հեռահաղորդակցության ոլորտի մեկ այլ խաղացող «Յուքոմ»-ի նախկին տնօրեն Հայկ Եսայանին ու նրա եղբորը՝ Ալեքսանդր Եսայանին պատկանող «Թիմ» ՍՊԸ-ն գնել էր «Վեոն Արմենիա»-ն։ ՀԾԿՀ-ն և ՏՄՊՊՀ-ն թույլատրել էին գործարքը՝ թեև վաճառքի գինն այդպես էլ հայտնի չդարձավ։ ՀԾԿՀ-ի որոշման նախագծից պարզ է դառնում, որ «Թիմ»-ը «Վեոն Արմենեիա»-ն ձեռք բերելու համար վարկային միջոցներ է ստացել «Արդշինբանկ»-ից։ Ըստ բանկի և «Թիմ»-ի միջև ձեռք բերված պայմանավորվածության՝  «Վեոն Արմենիա»-ն ձեռք բերելու համար միջոցներ կտրամադրվեն բանկի կողմից, սակայն պարտավորությունների կատարումն ապահովված կլինի «Վեոն Արմենիա»-ի բաժնետոմսերի գրավով։ 

Կառավարությունը «Վեոն Արմենիա»-ի բաժնեմասերը գրավադրելու վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել։ 

«Թիմ»-ի սեփականատերերից Հայկ Եսայանը Սիվիլնեթի հետ զրույցում «Վեոն Արմենիա»-ն գնելու գործարքի մասին ասել էր՝ իրենց հետաքրքրում է «Բիլայն»-ի ենթակառուցվածքները, բաժանորդային բազան և այլն։ 

  • Կիսվել: