Կայացել է ՈՒԵՖԱ Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել ՈւԵՖԱ Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը, այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«Փյունիկ-աղջիկներ» թիմը պայքարը Չեմպիոնների լիգայում կսկսի որակավորման առաջին փուլից, որտեղ Հայաստանի չեմպիոնն ընդգրկվել է երրորդ խմբում։ Որակավորման փուլի կիսաեզրափակչում «Փյունիկ-աղջիկները» կմրցի բուլղարական «Սոֆիայի» հետ։
Հաջորդ փուլում այս զույգի հաղթողը կհանդիպի «Լյուբոտեն» (Հյուսիսային Մակեդոնիա) – «Ռունավիկ» (Ֆարերյան կղզիներ) զույգի հաղթողի հետ։
Կիսաեզրափակիչները կկայանան հուլիսի 30-ին, եզրափակիչը և երրորդ տեղի հանդիպումը` օգոստոսի 3-ին։