ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վեցամսյա սոցիալական աջակցություն՝ արցախցիներին հյուրընկալողներին․ դիմումներն արդեն ընդունվում են

Վեցամսյա սոցիալական աջակցություն՝ արցախցիներին հյուրընկալողներին․ դիմումներն արդեն ընդունվում են

Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողներին կտրվի վեցամսյա սոցիալական աջակցություն` հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Շահառու կարող են դառնալ Հայաստանի և Արցախի այն քաղաքացիները, որոնք սեփականության իրավունքով իրենց պատկանող տանը 2020 թվականի դեկտեմբեր, 2021 թվականի հունվար-մայիս ամիսներին կհյուրընկալեն Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված և առնվազն 3 ամիս այդ համայնքներում փաստացի բնակված քաղաքացիներին:

Արցախից հյուրընկալված յուրաքանչյուր քաղաքացու համար Հայաստանում կտրամադրվի 30,000 դրամ, Արցախում՝ 45,000 դրամ:

Ծրագրի շրջանակում հյուրընկալվող չի համարվում Հայաստանում կամ Արցախի վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերում սեփականության իրավունքով բնակելի անշարժ գույք ունեցող քաղաքացին։

Միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝

1) 2020 թվականի դեկտեմբերի համար՝ դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 12-ը ներառյալ,

2) 2021 թվականի հունվար-մայիս ամիսների համար՝ յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև հաջորդ ամսվա 5-ը ներառյալ։

  • Կիսվել: