Վայոց Ձորի Հորս համայնքում ոռոգման ջրամբարի ջրատարի կառուցում ՝ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ
2021թ. հունիսի 29-ին Վայոց ձորի Հորս գյուղում տեղի ունեցավ «Հորս համայնքում ոռոգման ջրամբարի ջրատարի կառուցման» դրամաշնորհային ծրագրի ավարտին նվիրված արարողություն: Ծրագիրն իրականացվել է համաձայն Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան և «Բեզոար» բնության պահպանության հասարակական կազմակերպության միջև կնքված պայմանագրի՝ Ճապոնիայի կառավարության կողմից «Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի» համար տրամադրվող դրամաշնորհային աջակցության շրջանակներում:
Սույն ծրագրի շրջանակներում, Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրում կառուցվել է ոռոգման ջրատար` չոր եղանակային պայմաններում համայնքին ոռոգման ջուր մատակարարելու նպատակով: Ծրագրի արդյունքում Հորս համայնքում ավելի քան 420 մարդ ունի ոռոգման ջրի կայուն մատակարարում:
Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի դեսպանին և Ճապոնիայի Կառավարությանը, ինչպես նաև նախաձեռնության բոլոր մասնակիցներին, ծրագրի հաջող իրականացման կապակցությամբ։Մարզպետը նաև շնորհավորեց դեսպան Ֆուկուշիմային Հայաստանում Ճապոնիայի դեսպանի պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նա իր բացառիկ նպաստը կունենա հայ-ճապոնական հարաբերությունների ամրապնդման գործում: