հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վարչապետը մինչ օրս իրավիճակին ճիշտ տեղեկացված չէ. բնապահպանը՝ Ամուլսարի մասին

Վարչապետը մինչ օրս իրավիճակին ճիշտ տեղեկացված չէ. բնապահպանը՝ Ամուլսարի մասին

Մեզ համար էական չէ տվյալ կազմակերպությունը տեղական է, միջազգային թե օֆշորային, մենք խնդիրը պարզ ներկայացրել ենք և փաստերով հիմնավորել այն։Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ջերմուկի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վարչապետ Փաշինյանի մամուլի ասուլիսն էի նայում։

Ուզում եմ անդրադառնալ ԱՄՈՒԼՍԱՐԻ խնդրին, վարչապետի անդրադարձին ։

Ես չգիտեմ թե ո՞վ կամ ովքե՞ր են նրան զեկուցում ԱՄՈՒԼՍԱՐԻ շուրջ ստեղծված իրավիճակը, բայց վստահ կարող եմ ասել, որ չնայած շուրջ երկու տարի է ԱՄՈՒԼՍԱՐԻ տարծքում և նրա շուրջ ակտիվ պայքար է մղվում ժողովրդի կողմից, բայց վարչապետը մինչ օրս իրավիճակին ճիշտ չի տեղեկացված։

Մե՛նք պայքարի հենց սկզբից հստակ նշել ենք, որ այստեղ չկա պայքար անձերի կամ կազմակերպությունների դեմ։

Մեզ համար էական չէ տվյալ կազմակերպությունը տեղական է, միջազգային թե օֆշորային ։

Մե՛նք խնդիրը պարզ ներկայացրել ենք և փաստերով հիմնավորել այն։

Մե՛նք բազմիցս նշել ենք, որ ԱՄՈՒԼՍԱՐԻ խնդիրը բազմաշերտ է։

Այստեղ միարժամանակ կա և մարդու իրավունքների կոպտագույն խախտում և բնապահպանական ակնհայտ ռիսկեր և տնտեսական մոդելի փոփոխության խնդիր։

Շրջակա համայնքների ժողովրդի մեծամասնության դիրքորոշումը գրավոր կերպով և հանրագրի տեսքով պետք է որ վարչապետի սեղանին լիներ։

Բայցեւայնպես չենք զլանա և ևս մեկ անգամ կկրկնենք։

ԱՄՈՒԼՍԱՐԻ տարածքում հանք չի լինելու, անկախ դրանից այդ ծրագիրը իրականացնողը տեղական թե միջազգային կազմակերպություն է։

Անկախ դրանից այդ հանածոները երկրում են մնալու թե դուրս են գալու ։

Անկախ դրանից մեր պայքարի արդյունքում, ոմանք հույսեր են փայփայելու թե երազախափ են լինելու ։

Սա է ՀԱՅ ժողովրդի հայրենասեր և գիտակից մեծամասնության դիրքորոշումը ։

Այս կառավարության հետ, թե առանց նրա, մենք ԱՄՈՒԼՍԱՐԻ կործանումը թույլ չենք տալու ։

ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ հանքարդյունաբերության էջը այլևս փակված է։

ԱՄՈՒԼՍԱՐԸ ՀԱՅՐԵՆԻՔ Է, ԱՄՈՒԼՍԱՐԸ ՄԵՐ ՏԱՆ ՍՅՈՒՆՆ Է և ԱՅՆ ԱՄՈՒՐ ԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ»:

Հիշեցնենք, որ այսօր Կապանում իր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ես այսօր էլ եմ կոչ անում Ամուլսար տանող ճանապարհը փակող քաղաքացիներին բացել ճանապարհը: Նա նշել է, որ սիրելի հայրենակիցների գործողությունները համարում է ոչ տրամաբանական, անհարգալից: վարչապետը նշեց, որ այդ գործողությունները չեն բխում Հայաստանի շահերից: «Իրենց պատճառով է հարցը մտել փակուղի ու դուրս չի գալիս»,-ասաց նա:

Փաշինյանը, մասնավորապես, նշեց. «Ամուլսարի հարցը չի լուծվելու որևէ սցենարով, քանի դեռ այդ ճանապարհը փակված է, նույն ստատուս քվոյի վրա մնալու է, ինչը կար 2018 թվականին, ոչ այս կողմ, ոչ այն կողմ»: Նա ասաց, որ կան շրջանակներ, որոնք շահագրգռված են այսօրվա վիճակով, սակայն նրանք երազախաբ են լինելու:

Վարչապետի խոսքով՝ ինքը և շահագրգռված է, որ հանքը շահագործվի, և շահագրգռված է, որ չշահագործվի. «Ես շահագրգռված եմ, որ շահագործվի, քանի որ դա կախված է Հայաստանի անվտանգային միջավայրի հետ: Եթե այն շահագործվեր, մենք այս տարի ավելի մեծ տնտեսական աճ կունենայինք ու հազարավոր աշխատատեղեր կլինեին: Սակայն մյուս կողմից ես որևէ պարագայում չեմ համաձայնվի, որ Ամուլսարի հանքը շահագործվի ի վնաս Հայաստանի բնակիչների առողջության ու բնությանն անվերականգնելի վնասներ հասցնելու հաշվին»,-նշեց նա:

  • Կիսվել: