շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Վարչապետը Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի շոշափելի առաջընթաց է տեսնում

Վարչապետը Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի շոշափելի առաջընթաց է տեսնում

Հայաստանում 2021 թվականին ծնված երեխաների թիվը 1400-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշին: Կառավարության նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի շոշափելի առաջընթաց է տեսնում:

«Կարծում եմ շատ լավ պահ է, որպեսզի ժողովրդագրական ծրագրերը դնենք ինստիտուցիոնալ հենքի վրա, որպեսզի կարողանանք էական տարբերություն ունենալ այս ոլորտում»,- ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: