երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վարչապետը Գավառում ծանոթացել է մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին

Վարչապետը Գավառում ծանոթացել է մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ:
 
«Գավառում ծանոթացել եմ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3,4 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որոնք ավարտական փուլում են:
 
Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 733 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, այս տարի Գեղարքունիքում ընթացքի մեջ են ավելի քան 50 կմ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ:
 
Գավառում սուբվենցիոն ծրագրով վերանորոգվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքը: Ծրագրի արժեքը ավելի քան 21 մլն դրամ է, որի մի մասը հատկացվել է պետբյուջեից, մյուս մասը՝ համայնքի:
 
Ծանոթացա նաև Գավառի թիվ 7 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Կրկին սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքները գնահատվում են 174 մլն դրամ, որի 75 տոկոսը հատկացրել է Կառավարությունը: Աշխատանքները կավարտվեն առաջիկայում»,- ասված է վարչապետի ֆեյսբուքյան էջում:
 

 

  • Կիսվել: