երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Վարչապետի աշխատակազմը պահելու ծախսերը 2022թ. ավելացել են 1,3 մլրդ դրամով

Վարչապետի աշխատակազմը պահելու ծախսերը 2022թ. ավելացել են 1,3 մլրդ դրամով

Վարչապետի աշխատակազմը 2022թ. նախատեսել է 10 ծրագիր՝ 52 միջոցառմամբ։ Դրանց իրականացման համար հանրապետության պետական բյուջեից նախատեսվել է հատկացնել 19,5 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2022թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ժամանակ, հունիսի 2-ին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Այնուամենայնիվ, բյուջեն հետագայում վերանայվել է, եւ վարչապետի աշխատակազմին տրամադրվել է  20,8 մլրդ դրամ։ Փաստացի իրականացումը կազմել է 95,7 տոկոս։

«Դա 4,4 տոկոսով ավելին է 2021թ. ցուցանիշներից»,- նշել է Վահե Հովհաննիսյանը։

  • Կիսվել: