ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վարչապետի աշխատակազմը որոշել է փոխել «Կոնդի առանձնատների տնտեսություն» անվանումը

Վարչապետի աշխատակազմը որոշել է փոխել «Կոնդի առանձնատների տնտեսություն» անվանումը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 4-ի նիստում «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ը վերանվանելու մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՊՈԱԿ-ի գործունեության առարկան և հիմնական նպատակը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ծառայողական առանձնատների սպասարկումն ու շահագործումն է, ինչպես նաև ծառայողական առանձնատներում բնակվող պաշտոնատար անձանց կեցության և սննդի սպասարկումն ու ապահովումն է:

ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները երրորդ անձանց հետ հարաբերվելիս գործնականում հաճախակի բախվում են իրավիճակի, երբ Կազմակերպության անվանման հնչեցումը որևէ կերպ չի արտացոլում Կազմակերպության նպատակները, հնարավորություն չի տալիս նույնացնել Կազմակերպությանը, տարընկալումների տեղիք է տալիս:

Նախագծով առաջարկվում է «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Կառավարական առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

  • Կիսվել: