շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնը հյուրընկալել է «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամի ուսանողներին

Վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնը հյուրընկալել է «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամի ուսանողներին

Վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնը մայիսի 10-ին հյուրընկալել էր Երևանում գործող «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամի մի խումբ ուսանողների' դասախոս Քրիստինե Ալեքսանյանի ուղեկցությամբ։

Կրթամշակութային կենտրոնի աշխատակիցները, ընդունելով ուսանողներին, ներկայացրել են իրենց գործունեությունը կենտրոնում: Նրանք, մասնավորապես, շեշտելով են, որ մեր պետության կողմից մշտապես ուշադրության կենտրոնում են գտնվում Հայաստանում ապրող և արարող 11 ազգային փոքրամասնությունների համայնքները ։ Ի դեպ, հարկ է անպայման նշել , որ մեր կառավարության կողմից համայնքներին անհատույց տրամադրվել են տարածքներ ,որտեղ գործում է նաև կիրակնօրյա դպրոց և իրենց գործունեությունը ծավալելու համար ստանում են ամենամյա ֆինանսական աջակցություն ։

Ուսանողների հետաքրքրությանն արժանացան կենտրոնում տարբեր բնագավառների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումների լուսաբանումները, ազգային փոքրամասնությունների կողմից կենտրոնում անցկացվող մշակութային միջոցառումները, որոնց մասնակցության ցանկություն հայտնեցին ուսանողները։

Հանդիպման ընթացքում ուսանողները ստացան իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները։

  • Կիսվել: