երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Վահան Քերոբյանը մասնակցել է CPO Day in Armenia միջոցառմանը

Վահան Քերոբյանը մասնակցել է CPO Day in Armenia միջոցառմանը

Նախարար Վահան Քերոբյանը ապրիլի 28-ին մասնակցել է CPO Day in Armenia միջոցառմանը, որը միավորել էր ՏՏ առաջատար ընկերությունների և ստարտափների ավելի քան 100 մասնագետների (chief product officer)՝ իրենց փորձն ու գիտելիքները փոխանակելու ու ոլորտում ունեցած ձեռքբերումները ներկայացնելու նպատակով։ Միջոցառման կազմակերպիչն էր HeyGrowth ՏՏ ընկերությունը։

Հանդիպման ընթացքում քննարկումներ են ծավալվել պրոդուկտների աճի ու զարգացման միտումների և հնարավորությունների շուրջ, իսկ համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունները ներկայացնող բանախոսներն անդրադարձել են իրենց գործունեությանն ու կիսվել հաջողության պատմություններով։

  • Կիսվել: