Վահան Քերոբյանն Էջմիածնում մասնակցել է TOTAL կենտրոնի բացմանը
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը սեպտեմբերի 10-ին Էջմիածին քաղաքում մասնակցել են TOTAL կենտրոնի բացման արարողությանն ու https://totalservice.am/ կայքի շնորհանդեսին։

Կենտրոնը կոնցեպտուալ համալիր է, որտեղ ներկայացված են բարձրորակ շինարարական, այգեգործական գործիքներ, հաճախորդներին մատուցվելու են տարբեր ծառայություններ, ինչպես նաև իրականացվելու են կրթական ծրագրեր ուսանողների, վարպետների, վաճառող-խորհրդատուների համար։ Ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն է «Մեհրաբյան և որդիներ» ընկերությունը։

«Կառավարությունը շատ է կարևորում տնտեսության արտադրողականության բարձրացումը և այդ տեսանկյունից այս կենտրոնը շատ կարևոր առաքելություն ունի։ Իսկ խանութին կից գործող ուսումնական կենտրոնը տալու է այն գիտելիքները, որոնց շնորհիվ հաճախորդները կկարողանան առավել արդյունավետ օգտվել այս գործիքներից», - նշել է Վահան Քերոբյանը։