ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վահան Քերոբյանին ներկայացրել են ներկայում ցեմենտի դիֆիցիտի պատճառով առաջացած խնդիրները

Վահան Քերոբյանին ներկայացրել են ներկայում ցեմենտի դիֆիցիտի պատճառով առաջացած խնդիրները

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն այցելել են բետոնի արտադրությամբ զբաղվող «Դրաքսման» ընկերություն։

Ընկերության ղեկավարները ներկայացրել են ներկայում ցեմենտի դիֆիցիտի պատճառով առաջացած խնդիրները, ոլորտում մասնագետների պակասի հարցը, ինչպես նաև առաջիկա ծրագրերն ու զարգացման իրենց տեսլականը։

Ընկերությունն օգտվել է նախարարության կողմից իրականացվող Տնտեսական արդիականացման միջոցառումից, որի շրջանակում ձեռք է բերել բետոնահանգույց մեքենաներ և բետոնամղիչ պոմպեր։

Նախարարը ներկայացրել է  նաև «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրի շրջանակում աջակցության տրամադրման կարգը և պայմանները:

  • Կիսվել: