չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
USAID-ն Վրաստանին 1,1 մլն դոլար կտրամադրի

USAID-ն Վրաստանին 1,1 մլն դոլար կտրամադրի

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Վրաստանին 1,1 մլն դոլար կտրամադրի: Այս մասին իր  հրապարակած տեսաուղերձում ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը, որը տարածել է դեսպանությունը։

Aliq.ge-ի փոխանցմամ՝ դեսպանության կայքում նշված է նաև, որ դեսպան Դեգնանը խոսել է COVID-19-ի հետ կապված ԱՄՆ-ի՝ Վրաստանին ցուցաբերած օգնության մասին:

Դեսպան Դեգնանը տեսաուղերձում պատմում է, թե ինչպես է օգնում ԱՄՆ-ն Վրաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում: Նա խոսել է ավելի քան 140 միլիոն դոլարի չափով օգնության մասին: Ավելացրել է նաև, որ USAID-ը ևս 1,1 մլն դոլարով կօգնի Վրաստանին, գումարը կուղղվի առողջապահության ոլորտին:

  • Կիսվել: