երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ուռուցքաբանության ոլորտում պետական բժշկական կենտրոնները պետք է մնան պետական. Անահիտ Ավանեսյան

Ուռուցքաբանության ոլորտում պետական բժշկական կենտրոնները պետք է մնան պետական. Անահիտ Ավանեսյան

Ուռուցքաբանության ոլորտում պետական բժշկական կենտրոնները պետք է մնան պետական, վերակառուցվեն և դառնան պացիենտների համար հնարավոր բոլոր ծառայությունները մատուցող նորագույն բժշկական կենտրոններ: Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ԱՀ նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա նաև նշել է, որ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը» կառավարության որոշմամբ հանձնվել է առողջապահության նախարարության ենթակայությանը: Ընթացիկ վերափոխումներից հետո կենտրոնն այսօր անխափան գործում է: Այն հետագայում կմիանա «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին և ծառայությունների մատուցման ամբողջ շրջանակը հասանելի կլինի` մեկ բժշկական կենտրոնում»:

 

Մանրասամները՝ տեսանյութում:

  • Կիսվել: