չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ուկրաինայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը շարունակում է նվազել

Ուկրաինայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը շարունակում է նվազել

«2019 թվականին Ուկրաինայի և Հայաստանի միջև ապրանքների և ծառայությունների շրջանառությունը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմել է 171 400 000 դոլար: Այն նվազել է շուրջ 2,5 տոկոսով»,- այս մասին AnalitikaUA.net-ին հայտնել են Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունից:

Հայաստան ուկրաինական արտահանումը կազմել է 145 300 000 դոլար: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 2,7 տոկոսով:

Ուկրաինա հայկական ներմուծումը կազմել է 26 100 000 դոլար: Նվազել է 3,8 տոկոսով:

Ուկրաինայի համար առևտրի սալդոն դրական է՝ 145 300 000 դոլար:

2020 թվականի 5 ամիսներին Ուկրաինայի և Հայաստանի Հանրապետության միջև արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 49 970 000 դոլար և 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 3 210 000 դոլարով կամ 6,03 տոկոսով:

  • Կիսվել: