ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թվային տրանսֆորմացիան ռազմավարական ուղղություն է ՀՀ-ում․ փոխվարչապետը՝ Եվրասիական համաժողովում

Թվային տրանսֆորմացիան ռազմավարական ուղղություն է ՀՀ-ում․ փոխվարչապետը՝ Եվրասիական համաժողովում

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եվրասիական համաժողովում խոսել է թվային օրակարգի մասին։

Մհեր Գրիգորյանը տեսաուղերձում նշել է, որ ներկայիս պայմաններում թվային մեկուսացումն անարդյունավետ է և իմաստ չունի։ 

Նրա խոսքով, թվային տրանսֆորմացիան ռազմավարական ուղղություն է Հայաստանում ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր հատվածի զարգացման համար։

«Անհրաժեշտ է զարգացնել ենթակառուցվածքները, որակյալ հաղորդակցությունները, թվային անվտանգության համակարգերը, կրթությունը։ Հայաստանը բաց է ԵԱՏՄ երկրների և Հանձնաժողովի հետ փոխգործակցության և համատեղ թվային նախագծերին մասնակցելու համար»,- ընդգծել է Մհեր Գրիգորյանը։

  • Կիսվել: