ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիայում կորոնավիրուսի պատճառով նվազել է տնտեսական վստահության ինդեքսը

Թուրքիայում կորոնավիրուսի պատճառով նվազել է տնտեսական վստահության ինդեքսը

Թուրքիայում տնտեսական վստահության ինդեքսը մարտին փետրվարի համեմատ նվազել է 5․9 տոկոսով՝ կազմելով 91․8 նիշ, գրում է Էրմենիհաբերը։

Թուրքիայի վիճակագրական ծառայության (TUIK) տվյալներով՝ երկրի տնտեսական վստահության ինդեքսի վրա մարտից սկսած իր ազդեցությունն է թողնելու նոր տիպի կորոնավիրուսի համավարակը։

Ծառայությունը հայտնել է, որ Թուրքիայում այս ինդեքսի ամենացածր ցուցանիշը գրանցվել է 2018թ․ հոկտեմբերին (67․5), իսկ 2019-ին․՝ մայիս ամսին (81․8), որից հետո ինդեքսն աստիճանաբար սկսել է աճել։

Մասնագետները կանխատեսում են, որ երկրում տնտեսական վստահության ինդեքսը կսկսի նվազել մասնավորապես ապրիլի 2-րդ կեսից։

Իսկ մարտին ինդեքսի ցուցանիշի նվազումը կապում են Թուրքիայում ծառայողական և մանրածախ առևտրի ոլորտում վստահության ինդեքսի  նվազման հետ։

Նշենք, որ եթե տնտեսական վստահության ինդեքսը 100 նիշից բարձր է, ապա դրական է գնահատվում երկրում ընդհանուր տնտեսական իրադրությունը, 100 նիշից ցածր լինելու դեպքում գնահատվում է բացասական։ 

  • Կիսվել: