ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Թումոն սկսել է ամենամյա Վահէ և Լյուսի մրցույթի հայտերի ընդունումը. անվանակարգերի 1-ին տեղերի համար սահմանված է 1,5 մլն դրամ

Թումոն սկսել է ամենամյա Վահէ և Լյուսի մրցույթի հայտերի ընդունումը. անվանակարգերի 1-ին տեղերի համար սահմանված է 1,5 մլն դրամ

 

Թումոն սկսել է 5-րդ ամենամյա Վահէ և Լյուսի մրցույթի հայտերի ընդունում։ Մրցույթին կարող են մասնակցել Թումոյի ուսանողներն ու շրջանավարտները` ներկայացնելով իրենց աշխատանքները առաջադրված հինգ անվանակարգերում` արվեստ, տեխնոլոգիաներ, երաժշտություն, ֆիլմ և լուսանկարչություն:

 Յուրաքանչյուր անվանակարգում կգործի երեք մրցութային տեղ`

1-ին տեղ — 1.500.000 ՀՀ դրամ

2-րդ տեղ — 1.000.000 ՀՀ դրամ

3-րդ տեղ — 500.000 ՀՀ դրամ

Ժյուրիի կազմը կձևավորվի Թումոյի անձնակազմից, համապատասխան անվանակարգերի առաջատար մասնագետներից ու Վահէ և Լյուսի ամենամյա մրցույթի նախորդ տարիների մրցանակակիրներից:

Դիմումները կդիտարկվեն` ըստ դրանց յուրահատկության, ներդրված ջանքերի, տեխնիկական աշխատանքի ու հմտության մակարդակի:

Ժամկետներ`

  • Դիմումների ընդունման մեկնարկ` 2023 թ․ ապրիլի 13
  • Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 2023 թ․ սեպտեմբերի 30, 23:59
  • Հաղթողների ներկայացում` նոյեմբերի 10:

Անվանակարգեր`

  • Արվեստի անվանակարգում դիմումները կարող են ներառել վիզուալ արվեստ, գրաֆիկական դիզայն, նկարազարդումներ, վիդեո արտ, գրականություն, կատարողական կամ կոնցեպտուալ արվեստ և այլն:
  • Տեխնոլոգիաների անվանակարգում դիմումները կարող են ներառել ծրագրային լուծումներ, տեսախաղեր, կայքեր, հավելվածներ, ռոբոտաշինություն, մեխանիկական սարքեր, տեխնիկայի նորարարություններ և այլն:
  • Երաժշտության անվանակարգում դիմումները կարող են ներառել հեղինակային կամ այլ երգերի ձայնագրություններ, և այլ կոնցեպտուալ ձայնային արվեստ:
  • Ֆիլմերի ստեղծման անվանակարգում դիմումները կարող են ներառել խաղարկային, վավերագրական ֆիլմ, հեղինակային ֆիլմ, անիմացիա և այլն:
  • Լուսանկարչության անվանակարգում դիմումները կարող են լինել ինչպես փաստագրական, այնպես էլ գեղարվեստական ժանրերի։ Ընդունվում են առանձին լուսանկարներ, ինչպես նաև ֆոտոպատմություններ: (Առանձին լուսանկարներ ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է կցել առավելագույնը 3 լուսանկար, իսկ ֆոտոպատմությունների դեպքում կարելի է դիմել մեկ աշխատանքով, որի լուսանկարների առավելագույն քանակը 15-ն է):

Մրցույթի կանոններին կարող եք ծանոթանալ այստեղ։

  • Կիսվել: