երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն շրջակա միջավայրին պատճառել է կես միլիոն դրամը գերազանցող վնաս

«Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն շրջակա միջավայրին պատճառել է կես միլիոն դրամը գերազանցող վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ

  • Ընկերությունը կոտորակիչների, ասֆալտբետոնի արտադրության և ջերմոցային տնտեսության վարման համար անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու թույլտվություն չունի
  • քարամշակման արտադրամասի գործունեության համար ջրառ է իրականացնում Դեբեդ գետից՝ առանց ջրօգտագործման թույլտվության
  • պետական լիազոր մարմնի համաձայնեցմանը չի ներկայացրել Ընկերության գործունեության ընթացքում առաջացող վտանգավոր թափոնների անձնագրերը
  • առանց լիազոր մարմնի  կողմից տրված լիցենզաիայի իրականացնում է վտանգավոր թափոնների գործածության՝ հավաքման, փոխադրման, պահման, օգտահանման և տեղադրման  գործունեություն
  • բնապահպանական և բնօգտագործման, վարչական վիճակագրական մի շարք հաշվետվություններ ներկայացրել է աղավաղված
  • օգտակար հանածոների արդյունահանումը չի կատարվել արդյունահանման պայմանագրի և օգտակար հանածոների արդյունահանման նախագծի պայմաններին համապատասխան:

«Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի տնտեսական գործունեության հետևանքով շրջակա միջավայրին պատճառված վնասը կազմել է 524.731 դրամ:

Նշանակվել են վարչական տույժեր՝ ընդհանուր 630.000 ՀՀ դրամի չափով։

  • Կիսվել: