հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ծխախոտի գովազդի արգելքի առաջին ամիսներին հանրային սննդի օբյեկտների շրջանառությունը կնվազի․ Քերոբյան

Ծխախոտի գովազդի արգելքի առաջին ամիսներին հանրային սննդի օբյեկտների շրջանառությունը կնվազի․ Քերոբյան

Միջազգային հաջող փորձը ցույց է տալիս, որ ծխախոտի արտադրանքի եւ դրա փոխարինիչների գովազդի արգելումից հետո առաջին երկու ամիսներին հանրային սննդի օբյեկտներում շրջանառությունն ընկնում, բայց հետո շատ արագ էլ վերականգնվում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա պարզաբանել է, որ ծխախոտի արտադրանք (այդ թվում սիգար) վաճառող մասնագիտացված խանութները չեն փակվի, այլ կարգելվի ցուցադրումը։

Ռեստորանատերերը, ըստ նրա, կողմ են ծխելու արգելքի որոշմանը փակ տարածքներում, բայց դժգոհություն կա բացօթյա ծխելու արգելքի հետ կապված։

Քերոբյանը համոզված է, որ շատ քաղաքացիներ, այդ թվում եւ զբոսաշրջիկներ, ծխելը հանրային սննդի օբյեկտներում թերություն են համարում։

«Ես ինքս, երբ ծխում էի, սովորաբար օրական երեք տուփ ծխախոտ էի ծխում, բայց երբ մեկնում էի այլ երկրներ, հաշվի առնելով կոշտ սահմանափակումները, ստիպված կրճատում էի ծխելը օրական մեկ տուփ ծխախոտի»,- ավելացրել է նախարարը։

  • Կիսվել: