շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ծխախոտ արտադրող «Լեքս Տոբակո Քոմփանի» ընկերությունը շուրջ 27 մլրդ դրամի ներդրում է խոստանում

Ծխախոտ արտադրող «Լեքս Տոբակո Քոմփանի» ընկերությունը շուրջ 27 մլրդ դրամի ներդրում է խոստանում

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 1-ի որոշմամբ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԼԵՔՍ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԼԵՔՍ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։ Ընկերությունը նախատեսում է թողարկված արտադրանքի  90%  և ավելի արտահանել ԵԱՏՄ և երրորդ երկրներ։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2․9 մլրդ դրամի կապիտալ ներդրում և 24 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 128 նոր աշխատատեղ՝ մինչև 280 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում  է 24 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.2 մլրդ դրամ:

  • Կիսվել: