ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ծառուկյանն առաջարկում է փոքր ու միջին բիզնեսը մեկ տարով ազատել հարկերից

Ծառուկյանն առաջարկում է փոքր ու միջին բիզնեսը մեկ տարով ազատել հարկերից

Թոշակները պետք է բարձրացնել, ամեն ինչ թանկացել է, մարդը 20 հազար դրամով ո"նց կարող է ապրել: Այս մասին ajso8 Իջեւանում նախընտրական քարոզչության ժամանակ ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Գոնե 3 ամիսը մեկ, 6 ամիսը մեկ պետք է ինդեքսավորել թոշակները, տարեկան էլ 10 տոկոսով վելացնել: Անհնարին ոչինչ չկա: Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, անպայման Հիսուս Քրիստոսը մի ճանապարհ ցույց է տալու: Մենք չենք կարող միշտ տուժել, անպայման լավ է լինելու, մի ճանապարհ բացվելու է՛՛:

Գագիկ Ծառուկյանն առաջարկեց առողջապահության ոլորտում հրաժարվել պետպատվերից եւ քաղաքացիներին դրա փոխարեն 300 հազարական դրամի սերտիֆիկատ բաժանել, որ անհրաժեշտության դեպքում այդ գումարի սահմաններում կարողանան բուժվել:

Նա նաեւ հավելեց. ՛՛Կարելի է փոքր ու միջին բիզնեսին մեկ տարով հարկերից ազատել, թող մի 30 մլն դրամ բյուջե մուտք չլինի, 300 հազար ընտանիք կարող են լիարժեք հանգիստ աշխատել, ապրել՝ մտածելով, որ իրենց վրա ակտ գրող չկա՛՛:

 

  • Կիսվել: