հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տրանսֆերտները կնվազեն շուրջ 20 տոկոսով. Մարտին Գալստյան

Տրանսֆերտները կնվազեն շուրջ 20 տոկոսով. Մարտին Գալստյան

Մեր գնահատականներով՝ այս տարվա ընթացքում տրանսֆերտների որոշակի նվազում կունենանք:  Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Շատ նախնական գնահատականների համաձայն՝ տրանսֆերտների նվազումը կլինի շուրջ 20 տոկոսի չափով», - ասաց ԿԲ նախագահը։

Ստեղծված իրավիճակում, Գալստյանի խոսքով, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտել մեծ քայլով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

«Խորհուրդը գնահատում է, որ տնտեսական հեռանկարի հետ կապված անորոշության և գնաճային սպասումների ավելացման ռիսկերի պահպանման դեպքում առաջիկայում ևս կդիտվի դրամավարկային պայմանների հնարավոր խստացման անհրաժեշտությունը», - ասաց Մարտին Գալստյանը։

  • Կիսվել: