շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Տնտեսության մեջ պատրաստվում ենք ներարկել անսահմանափակ քանակությամբ փող. վարչապետ

Տնտեսության մեջ պատրաստվում ենք ներարկել անսահմանափակ քանակությամբ փող. վարչապետ

«2019 թվականին մենք իրապես ունեցել ենք լավ տարի, ես այն կանվանեի ոսկե տարի»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Այնուհետև պատգամավորը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե այս ճգնաժամի շրջանակներում Կառավարությունը ՀՆԱ-ի քանի՞ տոկոսի չափով է մտադիր ֆինանսական աջակցություն ցուցաբերել եկամուտը կորցրած քաղաքացիներին՝ դրանով նաև գումար ներարկել տնտեսություն, որ այն շնչի։

Հարցի ի պատասխան վարչապետը նշեց. «Մենք տնտեսության մեջ պատրաստվում ենք ներարկել անսահմանափակ քանակությամբ փող, բայց շատ հայեցակարգային կարևոր մոտեցում կա։ Այդ փողը պատրաստվում ենք ներարկել ոչ թե որպես սոցիալական աջակցություն, այլ որպես կապիտալ ներդրում, որպես աշխատանքի հնարավորություն։ Այստեղ մենք կարող է ունենանք հայեցակարգային բանավեճ, ինչը չի նշանակում, որ մեր ասածը կհամարեմ բացարձակ ճշմարտություն, իսկ ձեր՝ ոչ ճշմարտացի։ Իմ համոզմունքն է, որ փողը ինչքան երկար ճանապարհով պտտենք, այնքան ավելի մեծ էֆեկտ ենք ստանալու։ Կա ճանապարհ գումարը մարդկանց բաժանելու, բայց մենք 100 հատ նոր նախագիծ ենք ստեղծում, որ դրանց վրա մարդիկ աշխատեն»։

  • Կիսվել: