ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Տնտեսության արդիականացման ծրագրի շրջանակներում արդեն մոտ 100 մլրդ դրամի սարքավորումներ են ձեռք բերվել. Քերոբյան

Տնտեսության արդիականացման ծրագրի շրջանակներում արդեն մոտ 100 մլրդ դրամի սարքավորումներ են ձեռք բերվել. Քերոբյան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 19-ին մասնակցել է Yerevan Tech Forum համաժողովին, որն այս տարի կրում էր «Թվային փոխակերպում․ Առաջխաղացման ռազմավարություններ» խորագիրը, տեղեկանում ենք Նախարարության մամուլի ծառայությունից։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարն իր բացման խոսքում նշել է․ «Կառավարության գլխավոր նպատակը տնտեսության արտադրողականության բարձրացումն է։ Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի մեր ընկերությունների արտադրողականությունն աշխարհի մակարդակով մրցունակ դառնա։ Այս նպատակով Կառավարությունն իրականացնում է Տնտեսության արդիականացման ծրագիրը, որի շրջանակներում արդեն մոտ 100 մլրդ դրամի սարքավորումներ են ձեռք բերվել»։

Համաժողովի ընթացքում հանդես են եկել միջազգային խոսնակներ ու փորձագետներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Ռուսաստանից։

Քննարկվել են թվային փոխակերպման բազմակողմանի դերն ու ազդեցությունը բիզնեսի, հասարակության և պետական համակարգի վրա։

 

  • Կիսվել: