հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տնտեսական ոլորտին առնչվող լավ լուրեր կան. Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման ժամանակ (տեսանյութ)

Տնտեսական ոլորտին առնչվող լավ լուրեր կան. Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման ժամանակ (տեսանյութ)

Առաջիկայում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալները կաճեն։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Տնտեսական ոլորտին առնչվող լավ լուրեր կան. այս պահին «Հարավկովկասյան երկաթուղում» ամբողջովին թարմացվում է շարժակազմը։ Հայաստանի համար սա շատ լավ լուր է, քանի որ կյանքի է կոչվում ներդրումային մեծ ծրագիր՛՛:

Փաշինյանը Պուտինին հիշեցրեց, որ այս թեման քննարկել էին դեռ 2019-ին Երևանում կայացած հանդիպման ժամանակ։

Նա ասաց, որ այսօր Հայաստան է ներմուծվել ռուսական Սպուտնիկ V պատվաստանյութի  10 000-ից ավելի խմբաքանակ, որի տրամադրման համար Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ՌԴ նախագահին:

Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը վստահեցրեց` կորոնավիրուսային իրավիճակը կայուն է ՀՀ-ում, ինչով պայմանավորված՝ ռուս զբոսաշրջիկների հոսք կա:

  • Կիսվել: