ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԵՏՄ-ն լիովին բավարարում է հացահատիկի, շաքարի, բուսայուղերի սեփական պահանջները․ ՌԴ վարչապետ

ԵՏՄ-ն լիովին բավարարում է հացահատիկի, շաքարի, բուսայուղերի սեփական պահանջները․ ՌԴ վարչապետ

Համավարակը ցույց տվեց, որ ԵՏՄ մասնակիցների փոխգործակցությունը մնում է կայուն անգամ ամենաբարդ հանգամանքներում։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում այսօր ասաց Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Մեր երկրների տնտեսություններն աստիճանաբար վերականգնվում են։ Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին փոխադարձ առեւտուրը ավելացել է ավելի քան 30 տոկոսով, երրորդ երկրներ արտահանումն ավելացել է գրեթե 40 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 24 տոկոսով»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ լավ դինամիկա է ցուցադրում գյուղատնտեսական արտադրանքի առեւտրի ծավալը։

«Մենք լիովին բավարարում ենք հացահատիկի, շաքարի, բուսայուղերի եւ որոշ այլ արտադրանքների մեր պահանջարկը ի հաշիվ սեփական արտադրության»,- ավելացրել է Միշուստինը։ 

  • Կիսվել: