հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Համոզված եմ, որ համատեղ ջանքերը բարենպաստ պայմաններ կստեղծեն նոր խոշոր համատեղ նախագծերի մեկնարկի համար. Միխայիլ Միշուստինը՝ Նիկոլ Փաշինյանին

Համոզված եմ, որ համատեղ ջանքերը բարենպաստ պայմաններ կստեղծեն նոր խոշոր համատեղ նախագծերի մեկնարկի համար. Միխայիլ Միշուստինը՝ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը:

Ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Նոր՝ 2023 տարվա և Սուրբ Ծնունդի առթիվ:

Անցնող տարում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները՝ հիմնված բարեկամության, գործընկերության և դաշնակցության սկզբունքների վրա, շարունակել են դինամիկ զարգանալ: Ընդլայնվել է համագործակցությունը առևտրատնտեսական և մշակութահումանիտար ոլորտներում, ամրապնդվել է ինտեգրացիոն փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում:

Համոզված եմ, որ կառավարությունների մակարդակով համատեղ ջանքերը կնպաստեն տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ամրապնդմանը, բարենպաստ պայմաններ կստեղծեն նոր խոշոր համատեղ նախագծերի մեկնարկի համար: Դա լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի երկարաժամկետ շահերին:

Հարգելի Նիկոլ Վովայի,

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և բարեկեցություն, իսկ ողջ հայ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: