չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Խուդաթյանը ՀՀ–ում ԱՄՀ նոր ղեկավարի հետ քննարկել է էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող  հարցերը

Խուդաթյանը ՀՀ–ում ԱՄՀ նոր ղեկավարի հետ քննարկել է էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող հարցերը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը:
 
Նախարարը շնորհավորել է պարոն Թիմանին պաշտոնը ստանձնելու առիթով և կարևորել ԱՄՀ-ի հետ արդյունավետ համագործակցությունը։
 
Քննարկվել են էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։

  • Կիսվել: