ՏԿԵ նախարարն ու Նաննա Սկաուն քննարկել են այս տարի նախատեսված միջոցառումները
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) հայաստանյան ներկայացուցիչ Նաննա Սկաուին։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը:
Տիկին Սկաուին ավարտում է իր հայաստանյան առաքելությունը։
Նախարարը շնորհակալություն է հայտնել մինչ այս կատարած մեծածավալ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա առաքելության ընթացքում։
Հանդիպման ժամանակ քննարկվել են այս տարի նախատեսված միջոցառումները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել «Դպրոցական սնունդ» ծրագրին, քննարկվել է նաև ջրային և էներգետիկ ոլորտներին ուղղված ծրագրերի ընթացքը։