ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Թիվ մեկ առաջնահերթությունը ՀՀ-ի ջուրը մեր տնտեսության և անվտանգության երաշխիք դարձնելն է, ոչ թե Ադրբեջան ուղարկելը. մարզպետ

Թիվ մեկ առաջնահերթությունը ՀՀ-ի ջուրը մեր տնտեսության և անվտանգության երաշխիք դարձնելն է, ոչ թե Ադրբեջան ուղարկելը. մարզպետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հավաքված գումարների շնորհիվ ծրագրեր են իրականացվում սահմանամերձ համայնքներում:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Վճարվող յուրաքանչյուր լումա Հայաստանի և հայ ժողովրդի հաղթական շղթայի մի օղակ է։ Մեր թիվ մեկ առաջնահերթությունը Հայաստանի ջուրը մեր տնտեսության և անվտանգության երաշխիք դարձնելն է, ոչ թե Ադրբեջան ուղարկելը։

Ուրախ եմ տեղեկացնելու, որ վերջին մեկ ամսում հավաքված գումարների շնորհիվ արդեն մի շարք նմանատիպ ծրագրեր են իրականացվում սահմանամերձ համայնքներում, շնորհակալություն Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամ-ին, Հովնանյան հիմնադրամին, Կլոր սեղան բարեգործական հիմնադրամին, Lilia Chakarian-ին, Anya A. Turcotte-ին և բոլոր դրամատուներին՝ նվիրումի և վստահության համար։

Մենք գույքագրել ենք ընդամենը 64 ռազմավարական ծրագրեր, յուրաքանչյուրը 20.000-300.000 դոլար, ընդամնեը 13 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ, որոնց իրականացումը հնարավորություն կտա Տավուշի գյուղերին ապահովել ամսական առնվազն 15 մլն ԱՄՆ դոլար լրացուցիչ եկամուտ և մեր ջուրը պահել Հայաստանում։

Խնդրում եմ փոխանցեք այս կոչը Ձեր ընկերներին և բարեկամներին։
Եկեք միասին հզորացնենք մեր երկիրն ու ժողովրդին՛՛՞

 

  • Կիսվել: