երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Տիգրան Խաչատրյանը մեկնել է Արարատի մարզ և տեղում ծանոթացել Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքներին

Տիգրան Խաչատրյանը մեկնել է Արարատի մարզ և տեղում ծանոթացել Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքներին

Նոյեմբերի 3-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ և տեղում ծանոթացել Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքին:

Փոխվարչապետին է ներկայացվել ինչպես արդեն իսկ կատարված, այնպես էլ ընթացքի մեջ գտնվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն:

Այցի ավարտին փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ` աշխատանքների հետագա ընթացքն արդյունավետ կերպով կազմակերպելու և  շինարարությունը սեղմ ժամկետներում ավարտելու ուղղությամբ:

  • Կիսվել: