չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Տեսչական մարմինների ստուգումների արդյունքներն ավելի պարտաճանաչ վարքագիծ են ձևավորել տնտեսվարողների մոտ. Ավինյան

Տեսչական մարմինների ստուգումների արդյունքներն ավելի պարտաճանաչ վարքագիծ են ձևավորել տնտեսվարողների մոտ. Ավինյան

Տեսչական մարմինների ստուգումների արդյունքները աստիճանաբար ավելի պարտաճանաչ վարքագիծ են ձևավորել տնտեսվարողների մոտ: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Նա նշեց, որ եթե խախտումները հունիսին կազմում էին ստուգվածների 20 տոկոսը, օգոստոսի առաջին տասնօրյակում դրանց թիվը 3.9 տոկոս է:

Ավինյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Կարծում եմ՝ այստեղ խնդրահարույցը այն կետն է, որ ստուգումների հստակ մեթոդաբանություն չենք ունեցել: Որոշ տեղերում միգուցե մի քանի անգամ տեսչական մարմինները ստուգում իրականացրել են, բայց չի կարելի ասել, որ հստակ կանոնակարգված է եղել, հետագա օրենսդրական փոփոխություններից հետո այդ հարցերը դուրս կգան՛՛:

Պարետի խոսքով՝ ընդհանուր առմամբ, կանոնների պահպանումն էականորեն բարելավվել է գրեթե բոլոր ոլորտներում ու բոլոր տնտեսվարողների շրջանում:

  • Կիսվել: