հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Այսօր ժամանակավորապես չի գործելու Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետը

Այսօր ժամանակավորապես չի գործելու Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետը

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ս.թ. սեպտեմբերի 9-ին ժամը 11։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի «Նինոծմինդա» մաքսային անցակետում իրականացվող տեխնիկական աշխատանքների պատճառով ժամանակավորապես չի գործելու Հայաստան-Վրաստան սահմանի Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետը։

Վրացական կողմում տեխնիկական աշխատանքների ավարտից հետո սահմանային անցակետը կշարունակի գործել շուրջօրյա աշխատանքային ռեժիմով։

  • Կիսվել: